Թեհրանը պատրաստ է բոլոր եվրոպական երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Իրանը բաց է բիզնեսի առաջ և ստեղծել է անվտանգ պայմաններ՝ երկրի ներսում առևտրի համար: